Նարեկ Մինասյան

Նախագծեր, Բնակելի

Առանձնատուն Պտղնիում

Սև-սպիտակ պատկեր ստորին փողոցից. ներքևում ավտոտնակ, վերևում տեռաս և երկլանջ տանիք
Վայր
Պտղնի, Կոտայքի մարզ, ՀՀ
Տարի
2026
Պատվիրատու
Սեբո Նազարյան և Արսինե Ղազարյան
Հողամասի մակերես
518.5 մ²
Կարգավիճակ
Նախագծի մշակման փուլում

Երկհարկանի մենատան նախագիծը մշակվել է ՀՀ Կոտայքի մարզի Պտղնի գյուղում՝ տեղանքի 3.8 մ բնական ռելիեֆային անկումը վերածելով գլխավոր առավելության։ Լանջային և տեռասաձև ծավալային լուծումը շենքը ներդաշնակորեն կապում է շրջակա միջավայրին։

Վերին հարկը (±0.00 նիշ) նախատեսված է ընտանիքի հիմնական կենսագործունեության համար. այն ներառում է լուսավոր հյուրասենյակ, խոհանոց, ննջասենյակներ, սաունայով սանհանգույց և 33 մ² բացօթյա տեռասա՝ տեսարանով դեպի բակ։

Ստորին մակարդակում (-3.60 նիշ), որը վերին փողոցից կիսանկուղային է, իսկ ստորին փողոցից՝ լիարժեք հարկ, տեղակայված են արվեստանոցը, աշխատասենյակը և երկտեղանի ավտոտնակը։

Ճակատների մինիմալիստական ոճը համադրում է բաց երանգի դեկորատիվ սվաղը, բազալտը և աղյուսը։ Երկլանջ տանիքը հարմարեցված է արևային պանելների ու ջրատաքացուցիչի համար։