Նախագծեր, Բնակելի
Ռուբիկի տունը

- Վայր
- Ջրվեժ, ՀՀ
- Տարի
- 2019
- Պատվիրատու
- Ռուբեն Հակոբյան
- Հողամասի մակերես
- 1000 մ²
- Կարգավիճակ
- Ավարտված
Առանձնատունը գտնվում է Հայաստանի Ջրվեժ համայնքում։ Շենքի պարագիծը նախագծվել է ստանդարտ բետոնե բլոկների (CMU) մոդուլային ցանցի հիման վրա։ Առանձնակի կարևորություն է տրված բնական լուսավորության և կանաչապատ գոտիների առավելագույն կիրառմանը։
Կիսանկուղային հարկում տեղակայված են հանգստի գոտին, աշխատասենյակը և սանհանգույցը։ Առաջին հարկում նախատեսված են հյուրասենյակն ու ճաշասենյակը, բաց խոհանոցը և ննջասենյակ (սեփական լոգասենյակով)։ Երկրորդ հարկում գտնվում է երդիկային լուսավորությամբ ընդարձակ միջանցքը, որի շուրջ տեղակայված են երեք ստանդարտ ննջասենյակներ և մեկ ննջասենյակ սեփական լոգասենյակով։ Տանիքը հարթ է, որտեղ տեղադրվելու են արևային վահանակներ։



