Նախագծեր, Բնակելի
Առանձնատուն Պտղնիում

- Վայր
- Պտղնի, Կոտայքի մարզ, ՀՀ
- Տարի
- 2026
- Պատվիրատու
- Սեբո Նազարյան և Արսինե Ղազարյան
- Հողամասի մակերես
- 518.5 մ²
- Կարգավիճակ
- Նախագծի մշակման փուլում
Երկհարկանի մենատան նախագիծը մշակվել է ՀՀ Կոտայքի մարզի Պտղնի գյուղում՝ տեղանքի 3.8 մ բնական ռելիեֆային անկումը վերածելով գլխավոր առավելության։ Լանջային և տեռասաձև ծավալային լուծումը շենքը ներդաշնակորեն կապում է շրջակա միջավայրին։
Վերին հարկը (±0.00 նիշ) նախատեսված է ընտանիքի հիմնական կենսագործունեության համար. այն ներառում է լուսավոր հյուրասենյակ, խոհանոց, ննջասենյակներ, սաունայով սանհանգույց և 33 մ² բացօթյա տեռասա՝ տեսարանով դեպի բակ։
Ստորին մակարդակում (-3.60 նիշ), որը վերին փողոցից կիսանկուղային է, իսկ ստորին փողոցից՝ լիարժեք հարկ, տեղակայված են արվեստանոցը, աշխատասենյակը և երկտեղանի ավտոտնակը։
Ճակատների մինիմալիստական ոճը համադրում է բաց երանգի դեկորատիվ սվաղը, բազալտը և աղյուսը։ Երկլանջ տանիքը հարմարեցված է արևային պանելների ու ջրատաքացուցիչի համար։




