
- Վայր
- Խանջյան փողոց, Երևան, ՀՀ
- Տարի
- 2023
- Պատվիրատու
- Հայաստանի կինոգործիչների միություն (Կինոյի տուն)
- Տարածքի մակերես
- Շուրջ 316 մ²
- Տեսակ
- Հայեցակարգ
- Կարգավիճակ
- Չեղարկված պետական նախագիծ
Սույն նախագիծը, արժանանալով Երևանի քաղաքապետի հավանությանը, ՀՀ կառավարության կողմից ներառվել է 2023 թ. Կինոյի տան 100-ամյակի ծրագրում։
Նպատակն է կենտրոնում՝ Կինոգործիչների միության մուտքին կից շուրջ 316 մ² տարածքը վերածել բացօթյա արվեստի հարթակի և կինոարտիստների պուրակի՝ կինոփառատոների ու մշակութային միջոցառումների համար։
Խանջյան փողոցից գլխավոր մուտքը ներառական թեքահարթակ է, որի հատակին ընդգծված է դեպի շենք տանող «Կարմիր գորգը»։ 60 սմ նիշերի տարբերությունն ապահովում է ամբողջ տարածքի 2° թեքությունը։ Ներքևի նկուղային հարկում բնակելի շենքի ավտոկայանատեղին է։
«Կարմիր գորգ»-ի ձախ մասում 2° թեքությամբ կիսակլոր բեմահարթակն է՝ շրջապատված կինոժապավենի ինստալացիայով (նկարազարդումներով, լուսանկարներով և վիդեո-ինստալացիաներով)։ Գորգի աջ մասում տեղադրված են նստարաններ հանդիսատեսի համար։ Նախնական պայմանավորվածությամբ՝ Վարդանանց և Արամ փողոցներին կից ավտոկայանատեղիները պետք է փոխարինվեին մայթերով, կանաչապատ գոտիներով և ծառերով։
Այնուհանդերձ, նախագծի հետագա իրականացումը կասեցվել է, և աշխատանքները չեն շարունակվել՝ առանց հիմնավորումների կամ պաշտոնական պարզաբանումների։



