Նարեկ Մինասյան

Նախագծեր, Հանրային տարածք

Աստղերի պուրակ

Կինոյի տան 100-ամյակ

Պրեմիերայի գիշերային պատկեր. հյուրերը քայլում են գորգով լուսանկարիչների, կոր կինոժապավենի և հանդիսատեսի միջով
Վայր
Խանջյան փողոց, Երևան, ՀՀ
Տարի
2023
Պատվիրատու
Հայաստանի կինոգործիչների միություն (Կինոյի տուն)
Տարածքի մակերես
Շուրջ 316 մ²
Տեսակ
Հայեցակարգ
Կարգավիճակ
Չեղարկված պետական նախագիծ

Սույն նախագիծը, արժանանալով Երևանի քաղաքապետի հավանությանը, ՀՀ կառավարության կողմից ներառվել է 2023 թ. Կինոյի տան 100-ամյակի ծրագրում։

Նպատակն է կենտրոնում՝ Կինոգործիչների միության մուտքին կից շուրջ 316 մ² տարածքը վերածել բացօթյա արվեստի հարթակի և կինոարտիստների պուրակի՝ կինոփառատոների ու մշակութային միջոցառումների համար։

Խանջյան փողոցից գլխավոր մուտքը ներառական թեքահարթակ է, որի հատակին ընդգծված է դեպի շենք տանող «Կարմիր գորգը»։ 60 սմ նիշերի տարբերությունն ապահովում է ամբողջ տարածքի 2° թեքությունը։ Ներքևի նկուղային հարկում բնակելի շենքի ավտոկայանատեղին է։

«Կարմիր գորգ»-ի ձախ մասում 2° թեքությամբ կիսակլոր բեմահարթակն է՝ շրջապատված կինոժապավենի ինստալացիայով (նկարազարդումներով, լուսանկարներով և վիդեո-ինստալացիաներով)։ Գորգի աջ մասում տեղադրված են նստարաններ հանդիսատեսի համար։ Նախնական պայմանավորվածությամբ՝ Վարդանանց և Արամ փողոցներին կից ավտոկայանատեղիները պետք է փոխարինվեին մայթերով, կանաչապատ գոտիներով և ծառերով։

Այնուհանդերձ, նախագծի հետագա իրականացումը կասեցվել է, և աշխատանքները չեն շարունակվել՝ առանց հիմնավորումների կամ պաշտոնական պարզաբանումների։