
- Վայր
- Ջաջուռ, Շիրակի մարզ, ՀՀ
- Տարի
- 2019 – առ այսօր
- Պատվիրատուներ
- ՀՀ-ում Ֆրանսիայի դեսպանություն և Մ. Ավետիսյան հիմնադրամ
- Տեսակ
- Վերակառուցում, գյուղական միջավայր
- Կարգավիճակ
- Նախագծի մշակման փուլում
Նախագծի նպատակն է վերականգնել և վերակառուցել հայ նշանավոր նկարիչ Մինաս Ավետիսյանի հայրական տունը Շիրակի մարզի Ջաջուռ գյուղում, որը տուժել էր 1988 թվականի ողբերգական երկրաշարժից։
Ֆրանս-հայկական մշակութային կենտրոնի և արվեստագետների կացարանների ստեղծումը հնարավորություն կընձեռի արվեստագետներին ապրել և ստեղծագործել հենց այս շենքում։ Ամբողջ տարածքը լիարժեք ներառական է և մատչելի։ Այս ծրագրի իրականացումը կնպաստի հայ-ֆրանսիական մշակութային կապերի ամրապնդմանը, ինչպես նաև Ջաջուռ գյուղի կայուն զարգացմանը։









