Նախագծեր, Մշակութային
Մետրո կատարողական արվեստների կենտրոն
Ներառական հարթակ՝ այլընտրանքային կրթության համար

- Վայր
- Գարեգին Նժդեհի հրապարակ, Երևան, ՀՀ
- Տարի
- 2020
- Պատվիրատու
- Գեղագիտության ազգային կենտրոն (ԳԱԿ)
- Գործընկերներ
- Բրիտանական խորհրդի հայաստանյան մասնաճյուղ
- Տեսակ
- Վերակառուցում, թատրոն, ներառական արվեստ
- Կարգավիճակ
- Ավարտված (1-ին փուլ)
Շենքը գտնվում է Շենգավիթ վարչական շրջանում՝ Գարեգին Նժդեհի հրապարակի ստորգետնյա հատվածում, քաղաքի կենտրոնից 4.8 կմ հեռավորության վրա։ Գեղագիտության ազգային կենտրոնը (ԳԱԿ) նախաձեռնում է նոր ներառական հարթակ՝ այլընտրանքային կրթության համար։
«Փոքր թատրոնի» (ԳԱԿ-ի գլխավոր մասնաճյուղերից մեկի) անձնակազմն ու դասընթացավարները հյուրընկալում են հանրությանը և հաշմանդամություն ունեցող և չունեցող արվեստագետներին՝ կիսվելու իրենց երկարամյա արժեքավոր փորձով։ Ծրագիրն իրականացվում է Բրիտանական խորհրդի հայաստանյան մասնաճյուղի աջակցությամբ։




