Ներառական մտածողություն և դիզայն
Հեռավար աշխատարան, «Մետրո» կատարողական արվեստների կենտրոնի ներկայացում

- Վայր
- ԳԱԿ թանգարան, Երևան
- Ամսաթիվ
- 12–16 ապրիլի, 2021
- Կազմակերպիչներ
- Գեղագիտության ազգային կենտրոն և Բրիտանական խորհրդի հայաստանյան մասնաճյուղ
Ճարտարապետ Նարեկ Մինասյանը ներկայացրեց ԳԱԿ «Մետրո» կատարողական արվեստների կենտրոնի նախնական էսքիզային նախագիծը՝ ճարտարապետության և արվեստի կրթության ոլորտներում ներառականության խթանմանը նվիրված հեռավար աշխատարանի ընթացքում։ Կենտրոնի ճարտարապետական լուծումները կդարձնեն այն Հայաստանում առաջին լիովին մատչելի կառույցը՝ ապահովելով հաշմանդամություն ունեցող անձանց անխոչընդոտ մասնակցությունը թե՛ որպես հանդիսատես, թե՛ որպես բեմում ելույթ ունեցող արտիստ։
Նա ներկայացրեց նախագծի հիմնական գաղափարական սկզբունքները և նախնական ճարտարապետական ու դիզայներական հայեցակարգերը, որոնք հիմնված են ներառականության գաղափարի վրա։ Բրիտանացի ճարտարապետ-խորհրդատուները և աշխատարանի մասնակիցները կիսվեցին իրենց արձագանքներով և առաջարկություններով՝ դիզայնը բարելավելու նպատակով։
2022 թվականին 1-ին փուլը՝ ԳԱԿ կատարողական արվեստների ներառական ուսուցման կենտրոնը, ավարտվեց և բացեց իր դռները բոլոր ցանկացողների համար, ովքեր կարող են ծանոթանալ ժամանակակից պարի և ֆիզիկական թատրոնի աշխարհին՝ ԳԱԿ Փոքր թատրոնի անձնակազմի առաջնորդությամբ։